Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» խումբը պահանջագիր է ներկայացրել

    «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» խումբը պահանջագիր է ներկայացրել

    «Բոլորիդ քաջ հայտնի է, որ 2013 թ. հունվարի 1-ից ցայսօր հանրապետության բոլոր լրատվամիջոցներով ու նաև Ձեզ հասցեագրված բազմաթիվ նամակ-ուղերձներով իրազեկվել ու բողոքարկվել է Երևանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող և հանրապետական հուշարձանների շարքում դասվող Փակ շուկան սեփականատիրոջ կողմից բարբարոսաբար վնասելու մասին: Ձեզ հայտնի է նաեւ, որ Փակ շուկայի սեփականատերը երկու անգամ տուգանվելուց հետո անգամ չի անսացել պետական ատյանների հրահանգներին ու ոչ միայն համառորեն շարունակել է ապօրինի վերակառուցումը, այլև հայտարարել, որ սույն թվականի սեպտեմբերի կեսին ամենայն շուքով ու հանդիսությամբ կազմակերպելու է ապօրինի շինությունը շահագործման հանձնելու արարողությունը:
    Փաստորեն, ձեր աչքի առաջ տեղի է ունենում հանրապետական հուշարձանը դիտավորյալ կերպով վնասելու հրապարակային գործողություն, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 264 հոդվածով նախատեսված հանցագործություն է, մինչդեռ դուք անգործության եք մատնվել և ըստ էության նպաստում եք այդ հանցագործությունը ավարտին հասցնելու գործին` վերածվելով հանցակիցների»:
  • Երկու քարի արանքում

    Երկու քարի արանքում

    Մաքսային միությանն անդամակցելու որոշումն ու ԵՄ ասոցացման համաձայնագիրը շարունակում են մնալ բուռն բանավեճերի և սոցցանցերում քննարկումների հիմնական թեման:
  • Քիմիական զենքը կիրառել են ապստամբները

    Քիմիական զենքը կիրառել են ապստամբները

    Մինչ ԱՄՆ-ի Կոնգրեսում քվեարկության կդրվի Սիրիային հարված հասցնելու հարցը, Սաուդյան Արաբիան մարտական վիճակի է բերում իր բանակը՝ սպասվելիք ռազմական գործողություններին մասնակից լինելու և Բաշար Ասադի իշխանությանը հարված հասցնելու համար: Ասադի բանակի դեմ կկռվեն նաև Սաուդյան Արաբիայի մոտ 1300 մահապատժի դատապարտված բանտարկյալներ:
  • Ես այստեղ չեմ անցյալի պատճառով, եկել եմ ապագային նայելու

    Ես այստեղ չեմ անցյալի պատճառով, եկել եմ ապագային նայելու

    ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է երկու կողմերի բարի կամքը:
  • Չինաստանը և Իրանը կողմ են խաղաղ բանակցություններին

    Չինաստանը և Իրանը կողմ են խաղաղ բանակցություններին

    «Սիրիայում ու տարածաշրջանում ստեղծված լարված վիճակը հաղթահարելուն ուղղված նախաձեռնությունները և ճգնաժամի քաղաքական լուծման հնարավորությունները միջազգային հանրությունը պետք է քննարկի դրական զարգացումների հեռանկարով»:
  • Ընդդիմությունը կողմ է քիմիական զենքին

    Ընդդիմությունը կողմ է քիմիական զենքին

    Սիրիայի ընդդիմությունը անընդունելի է համարում Ռուսաստանի առաջարկը` հանձնել քիմիական զենքը միջազգային հանրությանը և պայմանավորվել դրա ոչնչացման մասին, միանալ քիմիական զենքի արգելման կազմակերպությանը: Սիրիայի իշխանությունները առաջարկը ընդունել են:
  • ԱՄՆ-ի Սենատը հետաձգել է քվեարկությունը

    ԱՄՆ-ի Սենատը հետաձգել է քվեարկությունը

    Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի Սենատը չի քվեարկի Սիրիայի ռազմական միջամտության բանաձևը` հայտարարել է դեմոկրատների, որ ԱՄՆ-ը Սենատում մեծամասնություն ունեն, ղեկավար Հարրի Ռիդը:
  • Տեսնենք` ինչ է լինելու հետո

    Տեսնենք` ինչ է լինելու հետո

    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է պետքարտուղար Ջոն Քերիին` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել քիմիական զենքի հանձնման Սիրիայի համաձայնության շնորհիվ` ԱՄՆ-ի ռազմական հարվածից խուսափելու հնարավորությունը: ԱՄՆ-ը այդ հարցով բանակցելու է և ՄԱԿ-ի ԱԽ-ի մյուս անդամների ու ՄԱԿ-ի գկխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ:
  • Սիրիան ընդունել է քիմիական զենքը հանձնելու առաջարկը

    Սիրիան ընդունել է քիմիական զենքը հանձնելու առաջարկը

    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սիրիական ճգնաժամի հաղթահարման առումով բեկում է որակել Ռուսաստանի առաջարկը` միջազգային վերահսկողության հանձնել Սիրիայի քիմիական զենքի պաշարները:
  • Արտգործնախարարը հույսը չի կորցնում

    Արտգործնախարարը հույսը չի կորցնում

    «Ես հույս ունեմ, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը»,- ԱԺ-ում, փակ քննարկումից հետո, նման տեսակետ հայտնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` տեղեկացնելով, որ հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ և ներկայացրել Հայաստանի նախատրամադրվածությունը` հնարավոր բոլոր ձևաչափերով սերտ և խորը համագործակցություն ԵՄ հետ: